Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Ասում են

Ասում են
02.09.2022 | 07:19

Մեզ չի հետաքրքրում, թե քանի ուկրաինացի է մահանում։ Քանի կին, երեխա, քաղաքացիական, զինվորական կմահանա` մեզ չի հետաքրքրում։ Սա նման է հիանալի ֆուտբոլային խաղի, և մենք ցանկանում ենք հաղթել:


ՈՒկրաինան չի կարող խաղաղության մասին որոշում կայացնել։ Խաղաղության մասին որոշումը կարող է կայացվել միայն Վաշինգտոնում, բայց, քանի դեռ մենք ցանկանում ենք շարունակել այս պատերազմը, մենք կպայքարենք մինչև վերջին ուկրաինացու մահը։


Ռիչարդ Բլեք
ԱՄՆ-ի նախկին հանրապետական սենատոր

Դիտվել է՝ 57737

Մեկնաբանություններ